Tag: turnout
Մայրերի լուռ հեռանալը. վիշտը Հայաստանում 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո
Այս համառոտագրությունն ուսումնասիրում է, թե ինչպես է պատերազմի պատճառած վիշտն ազդել Հայաստանում քաղաքական կյանքին մասնակցության վրա 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո: Օգտագործելով վարչական ընտրողների ցուցակները և համադրված զոհերի տվյալները, ինչպես նաև 1,676 ծնողների շրջանում համակարգչային աջակցությամբ անցկացված հեռախոսային հարցման (CATI) արդյունքները՝ մենք ցույց ենք տալիս, որ զորակոչված որդու կորուստը 2021 թվականի ընտրություններում ընտրողների շրջանում ավելի մեծ ազդեցություն է ունեցել մայրերի մասնակցության (28.7 տոկոսային կետով) վրա, ի տարբերություն հայրերի (12.4 տոկոսային կետով) մասնակցության: Այդ ազդեցությունն ավելի շատ պայմանավորված է վշտի, քան զուտ զինվորական ծառայության հանգամանքով, և նույն ընտանիքում կատարված համեմատությունը ցույց է տալիս, որ ընտրություններին մայրերի մասնակցությունը 10.6 տոկոսային կետով ավելի է նվազել, քան հայրերինը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հուզական կորուստը հիմնական ազդեցության մեխանիզմն է, հատկապես կանանց շրջանում, այլ ոչ՝ կազմակերպչական խոչընդոտները կամ սովորական դժգոհությունները: Հետևաբար, հետպատերազմյան ժողովրդավարությունները որդեկորույս կանանց մասնակցության հրաժարումը քաղաքական ընտրություններին պետք է դիտարկեն որպես ժողովրդավարական ներառականության խնդիր և ստեղծեն ձայնի արտահայտման վստահելի, անկուսակցական և տրավմայի նկատմամբ զգայուն ուղիներ։
Ինչով են կարևոր գենդերային անհավասարությունները
Հաճախ ակնկալվում է, որ պատերազմները կվերափոխեն ընտրությունների արդյունքները մեղադրանքի և պատժիչ քվեարկության միջոցով:Թվում էր, թե Հայաստանում առկա են բոլոր նպաստավոր պայմանները՝ իշխանություններին անցյալի գործունեության արդյունքների համար պատասխանատվության ենթարկելու համար․ պարտություն 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմում, տարածքային կորուստներ և շուրջ 3,800 զոհված զինծառայող։ Եւ այդուամենայնիվ, գործող կառավարությունը հաղթահարեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ապահովելով ստացված ձայների 54.0 տոկոս հաղթանակ՝ 2018 թվականին ստացված 70.4 տոկոսից հետո: Ընտրություններում ստացած ձայների մասնաբաժնի տվյալները հուշում են, որ հասարակությունը կառավարությանը բավարար չափով չի պատժել: Սակայն ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալներն այլ մեկնաբանություն են առաջարկում. առավել ուժեղ անձնական դժգոհություն ունեցող անձինք դուրս են մնացել ընտրազանգվածից:
Այս համառոտագրության ուշադրության կենտրոնում են այդ գործընթացից դուրս մնալու գենդերային անհավասարությունները: Հիմնական եզրակացությունը չի վկայում զուտ այն մասին, որ որդեկորույս ծնողներն ավելի քիչ են քվեարկել: Այն հուշում է, որ մայրերն ավելի շատ են դուրս մնացել ընտրական գործընթացից, քան հայրերը, այդ թվում՝ կորուստ կրած նույն ընտանիքների ներսում: Այս հանգամանքն էական նշանակություն ունի, քանի որ ընտրությունները ցույց են տալիս միայն քվեարկողների նախընտրությունը: Փոխարենը, սուգը կարող է որոշ քաղաքացիների դրդել մնալ տանը, ինչի հետևանքով նրանց դժգոհությունը չի արտացոլվում ընտրությունների արդյունքներում: Ըստ Հիրչմանի՝ (1970) հետպատերազմական սուգը կարող է փոխակերպվել հեռանալու, այլ ոչ` ձայնի:
Վշտի մասին հետազոտությունները վկայում են, որ տղամարդիկ և կանայք կարող են հարազատ մարդու կորուստը տարբեր կերպ հաղթահարել: Որոշ ուսումնասիրություններ պարզել են, որ տղամարդիկ ավելի հակված են վշտին արձագանքելու գործնական քայլերով, մինչդեռ կանայք ավելի հաճախ են իրենց վիշտն արտահայտում զգացմունքայնորեն (Glick et al., 1974; Martin & Doka, 2000; Martin & Wang, 2006; McDowell et al., 1988):
Ընտրությունների վերաբերյալ հետազոտությունները նաև վկայում են, որ տղամարդկանց և կանանց միջև կարող են լինել տարբերություններ ինչպես ընտրություններին մասնակցելու, այնպես էլ քաղաքական կուսակցության նախընտրության հարցում (Abendschoen & Steinmetz, 2014; De Vaus & McAllister, 1989; Duverger, 1955; Inglehart & Norris, 2000; Jelen et al., 1994; Morgan-Collins, 2023; Norris, 1996; Randall, 1987; Rokkan & Lipset, 1967; Skorge, 2023; Spierings & Zaslove, 2015): Այնուամենայնիվ, մեզ ավելի քիչ տեղեկություն է հասանելի այն մասին, թե արդյոք պատերազմի հետևանքով առաջացած կորուստը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց քվեարկության վարքագծի վրա, և ինչով են բացատրվում այդ տարբերությունները:
Պատերազմից տուժած ծնողների քվեարկության տվյալները և հարցումների արդյունքները
Սույն քաղաքական համառոտագրության մեր վերլուծությունը հիմված է տեղեկության երկու տարբեր աղբյուրների վրա: Նախ, մենք համադրել ենք 2017, 2018 և 2021 թվականների քվեարկությունների պաշտոնական տվյալները, որոնց շրջանակներում արձանագրվել են մոտավորապես 2.5 միլիոն գրանցված քվեարկողներ, զոհված զինվորների և նրանց ծնողների վերաբերյալ տվյալների հետ ։ Դա մեզ թույլ է տալիս տեսնել՝ արդյոք մարդիկ իրականում ծնողները քվեարկել են, հարցման արդյունքում ներկայացվող տեղեկության վրա հիմնվելու փոխարեն: Սա կարևոր է, քանի որ մարդիկ հաճախ չափազանցնում են ընտրություններին իրենց մասնակցությունը (Ansolabehere & Hersh, 2012): Այնուհետև մենք համեմատում ենք այն ծնողներին, որոնց որդիները զոհվել են պատերազմում, նմանատիպ այն ծնողների հետ, որոնց որդիները պատերազմի ընթացքում զորակոչային տարիքի են եղել և ողջ են մնացել։ Մենք պատերազմի սերունդը սահմանում ենք 2002 թվականի հունիսի 30-ին կամ դրանից առաջ ծնված տղամարդկանց տարիքային խմբով, որոնք 2020 թվականի գարնանն արդեն զորակոչին ենթակա տարիքի են եղել և, հետևաբար, արդեն զինվորական ծառայության տարիքի էին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմի մեկնարկին։ իսկ այս ամսաթվից հետո ծնված տղամարդիկ, որպես կանոն, զորակոչային տարիքի են հասել միայն մարտական գործողությունների ավարտից հետո։ Այնուհետև մենք համեմատում ենք այն ծնողներին, որոնց զավակները զոհվել են պատերազմում այլ ծնողների հետ, որոնց որդիները պատերազմի ընթացքում զորակոչային տարիքի են եղել և ողջ են մնացել:
Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հենց ծնողներին, այլ ոչ կանանց կամ զուգընկերներին երկու գլխավոր պատճառով: Նախ, զոհված զինվորների մեծամասնությունը շատ երիտասարդ տարիքի էին՝ հիմնականում 18–20 տարեկան, հետևաբար, նրանցից շատերը դեռևս ամուսնացած չէին: Երկրորդ, մեզ հասանելի տվյալները հնարավորություն են տալիս համեմատաբար բարձր ճշգրտությամբ նույնականացնել ծնողներին: Մասնավորապես, որդիների ազգանունները և գրանցված հայրանունները թույլ են տալիս ճշգրտորեն նույնականացնել նրանց հայրերին: Կանանց կամ զուգընկերների նույնականցումն ավելի մեծ դժվարություն է ներկայացնում ներկայումս հասանելի տեղեկատվության պայմաններում և պահանջում է լրացուցիչ տվյալների հավաքագրում:
Երկրորդ, 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մենք իրականացրել ենք համակարգչային աջակցությամբ (CATI) հեռախոսային հարցում պատերազմին պոտենցիալ մասնակից խմբի տղաների 1,676 ծնողների շրջանում: Հարցումը ներառում է 2018 և 2021 թվականների ընտրություններին տրված քվեների վերաբերյալ հարցվողների հիշողության վրա հիմնված տվյալներ, 2026 թվականի ընտրությունների քվեարկության մտադրությունները, պարտության համար պատասխանատվության վերագրումը, ընտրություններին չմասնակցելու պատճառները, ինչպես նաև որդու զինվորական ծառայության տեսակի և պատերազմի ընթացքում նրա կարգավիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Քանի որ քվեարկության վերաբերյալ հիշողությունը և հարցման ընթացքում հայտարարված քվեարկությունը կարող են կողմնակալ լինել, հարցումը չի օգտագործվում որպես ընտրություններին մասնակցության մակարդակի առանձին պատճառահետևանքային գնահատման աղբյուր։ Դրա նպատակն է բացահայտել վարչական տվյալներով ստացված արդյունքի հիմքում ընկած մեխանիզմը՝ արդյոք իշխող ուժի աջակցության կորուստն արտահայտվում է ընդդիմության օգտին քվեարկությամբ, ընտրություններին չմասնակցելով, թե ավելի լայն քաղաքական դժգոհությամբ։
Գծապատկեր 1. Որդեկորույս և վերահսկիչ խմբի հայրերի ու մայրերի ընտրություններին մասնակցության միտումները

Աղբյուր՝ կապակցված վարչական տվյալների վրա հիմնված հեղինակների հաշվարկները
Արդյունքները հստակ տարբերություն են ցույց տալիս հայրերի և մայրերի միջև: 2018-ից 2021 թվականների ընթացքում որդու կորստի արդյունքում քվեարկություններին հայրերի մասնակցությունը նվազել է 12.4 տոկոսային կետով, իսկ մայրերինը՝ 28.7 տոկոսային կետով, ինչպես ներկայացված է Գծապատկեր 1-ում:
Այս առաջին արդյունքները բխում են հայրերի և մայրերի շրջանում իրականացված վերլուծություններից: Դա նշանակում է, որ մենք համեմատում ենք որդեկորույս հայրերին այլ հայրերի հետ, իսկ որդեկորույս մայրերին՝ այլ մայրերի հետ: Համեմատությունը անպայմանորեն չի ենթադրում նույն զինվորի մոր և հոր համեմատում:
Հետևաբար, մենք դիտարկում ենք նաև իրական զույգերին, այսինքն՝ մայրերին և հայրերին, որոնք ապրում են նույն ընտանիքում: Դա մեզ թույլ է տալիս համեմատել ծնողներին, որոնք նույն կորուստն են ապրել և կիսում են նույն բնակության միջավայրը: Զույգերի այս համեմատություններում մայրերի մասնակցությունը քվեարկություններին 10.6 տոկոսային կետով զիջում էր հայրերինը իրենց որդու կորստից հետո, տե´ս Գծապատկեր 2: Պատերազմից առաջ՝ 2017-ից 2018 թվականների ընթացքում դիտվող նմանատիպ ընտրական հետագծերը նույնպես վկայում են այն մասին, որ պատերազմից առաջ զոհված զինծառայողների ընտանիքների և համեմատության խմբում ընդգրկված ընտանիքների քաղաքական վարքագիծը դեռևս տարբեր ուղղություններով չէին զարգանում։
Որոշ լրացուցիչ արդյունքներ օգնում են պարզաբանել գենդերային տարբերությունները: Նախ, ընտրություններին մասնակցության նվազումը, ըստ երևույթին, պայմանավորված է որդու կորստով, այլ ոչ պարզապես այն հանգամանքով, որ ընտանիքն ունեցել է պատերազմի ընթացքում զորակոչին ենթակա տարիքի որդի: Այն ծնողները, որոնց որդիները զորակոչային տարիքի են եղել պատերազմի ժամանակ, սակայն ողջ են մնացել, ընտրություններին ավելի ցածր մասնակցություն չեն ունեցել այն ծնողներից, որոնց որդիները զորակոչային տարիքի են հասել միայն հրադադարից հետո: Քանի որ մենք չունենք փաստացի զորակոչի վերաբերյալ տվյալներ, չենք կարող հստակ որոշել, թե որ որդիներն են զորակոչվել զինվորական ծառայության։: Երկրորդ, որդեկորույս ծնողների մեծամասնությունը շարունակել է մնալ ընտրողների ռեգիստրում: Ազդեցության մոտ 99 տոկոսը պայմանավորված է մասնակցության ինտենսիվության փոփոխությամբ․ որդեկորույս ծնողները շարունակում են մնալ ընտրողների ցուցակներում, սակայն չեն քվեարկում: Երրորդ, ազդեցությունը չի սահմանափակվում ծնողներով: Որդեկորույս ընտանիքներում քույրերը պատերազմից հետո նույնպես ավելի քիչ հավանականությամբ են քվեարկել, թեև իրենք զորակոչվելու վտանգի տակ չեն եղել, տե´ս Գծապատկեր 2:
Գծապատկեր 2. Հետպատերազմյան քվեարկության մասնակցության գնահատված ազդեցություններ

Աղբյուր՝ կապակցված վարչական տվյալների վրա հիմնված հեղինակների հաշվարկները: Գծապատկերը ցույց է տալիս տարբեր խմբերի համար պատերազմից հետո քվեարկելու հավանականության գնահատված փոփոխությունը։ Ուղղահայաց առանցքը ցույց է տալիս ազդեցությունը՝ տոկոսային կետերով։ Բացասական արժեքները ցույց են տալիս, որ պատերազմից հետո ընտրություններին մասնակցությունն ավելի ցածր է եղել։ Կետերը ցույց են տալիս գնահատված ազդեցությունները, իսկ ուղղահայաց գծերը՝ 95% վստահության միջակայքերը։
Մեր ուսումնասիրությունների արդյունքները նաև լրացնում են այն, ինչն արդեն հայտնի է պատերազմի՝ քաղաքական վարքագծի վրա ազդեցության վերաբերյալ։ Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատերազմի ժամանակ կրած մարդկային կորուստները կարող են փոխել մարդկանց քվեարկության վարքագիծը, կառավարությունների նկատմամբ նրանց վերաբերմունքը և քաղաքական կյանքին նրանց մասնակցությունը (Gartner & Segura, 1998; Grossman et al., 2015; Karol & Miguel, 2007; Koch, 2011; Kriner & Shen, 2010): Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ հակամարտության փորձառությունը երբեմն կարող է մարդկանց դարձնել ավելի ակտիվ քաղաքական կյանքում (Acemoglu et al., 2022; Bellows & Miguel, 2009; Blattman, 2009; Gilligan et al., 2014; Voors et al., 2012): Մեր արդյունքները ցույց են տալիս մեկ կարևոր տարբերություն. մինչ պատերազմը կարող է խրախուսել մասնակցություն որոշ մարդկանց շրջանում, երեխայի անձնական կորուստը, ընդհակառակը, կարող է հանգեցնել նրան, որ որդեկորույս ընտանիքի անդամները դադարեն քվեարկել: Այս արդյունքը նաև հակասում է նախորդ հետազոտությունների եզրահանգումներին, ըստ որոնց՝ ընտանիքի անդամներից մեկի քաղաքական ակտիվությունը կարող է խթանել մյուսների մասնակցությունը քաղաքական կյանքին։ (Bhatti et al., 2017; Dahlgaard, 2018; Fieldhouse & Cutts, 2012; Golder & Golder, 2016; Nickerson, 2008): Մեր պարագայում ընտանիքների ազդեցությունը հակառակ ուղղությամբ է գործում. քվեարկելուց հրաժարվելու միտումը, ըստ երևույթին, տարածվում է ընտանիքներում:
Մեխանիզմը` որպես հուզական կորուստ, ոչ պարզապես դժգոհություն
Մեր իրականացրած հարցման արդյունքները պարզաբանում են, թե ինչու են մայրերն ավելի շատ հրաժարվում ընտրություններին մասնակցելուց: Մեխանիզմի գծապատկերը (Գծապատկեր 3) ցույց է տալիս ընտրություններին չմասնակցելու՝ հարցման մասնակիցների կողմից նշված մի շարք պատճառների գործակիցները: Պատերազմի հետևանքով կորուստներ կրելու հանգամանքի և հուզական կորուստը նշելու միջև կապն ավելի ուժեղ է կին հարցվողների շրջանում, քան տղամարդ հարցվողների շրջանում (p = 0.001): Ի հակադրություն դրան՝ կազմակերպչական խոչընդոտների, անձնական պատճառների, քաղաքականության նկատմամբ անվստահության և թեկնածուներից հիասթափության դեպքում կանանց շրջանում նման հստակ աճ չի նկատվում։
Գծապատկեր 3. Սկզբնական հարցման տվյալների հիման վրա ստացված մեխանիզմի վերաբերյալ ապացույցներ

Աղբյուր՝ համակարգչային աջակցմամբ իրականացված հեղինակների սկզբնական հարցում, ապրիլ-մայիս 2026:
Այս տարբերակումը կարևոր նշանակություն ունի քաղաքանության համար: Եթե ընտրություններին չմասնակցելու հիմնական պատճառը լիներ գլխավորապես կազմակերպչական խոչընդոտները, տրանսպորտի և գրանցման հարցերով աջակցության ցուցաբերումը բավարար կլիներ: Եթե հիմնական պատճառը թեկնածուներից հիասթափվածությունը լիներ, կուսակցական համակարգի բարեփոխումներն առանցքային կլինեին: Սակայն եթե ընտրություններին չմասնակցելը պայմանավորված է հուզական կորստով, ապա պատերազմից հետո ժողովրդավարական ներառականությունն ապահովելու համար անհրաժեշտ են տրավմայի մասին իրազեկված, գենդերային զգայուն մոտեցումներ որդեգրող հաստատություններ: Այստեղ հարցը կայանում է ոչ թե որդեկորույս մայրերի վրա քվեարկելու ճնշում գործադրելու մեջ, այլև վստահ լինելու, որ պետությունն ընտրություններին չմասնակցելը չտարընկալի որպես համաձայնություն:
Քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ
Այս ուսումնասիրության արդյունքները կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարական մասնակցության ապահովման և պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու համար պատասխանատու հաստատությունների գործունեության տեսանկյունից։ Ընտրություններն անցկացնող պատկան մարմինները, հանրային հաստատությունները և քաղաքացիական-հասարակական կազմակերպությունները պետք է ապահովեն, որպեսզի վիշտ կրող քաղաքացիների՝ քաղաքական կյանքից հեռանալը չմնա աննկատ: Նպատակը վիշտը նախընտրական նպատակներով շահագործելը չէ, այլ վշտի մեջ գտնվող ընտանիքների համար հանրային կյանքում իրենց ձայնը լսելի պահելու արժանահավատ և անկողմնակալ հնարավորություններ ապահովելը:
- Իրականացնել հակամարտությունից հետո սեռով պայմանավորված մասնակցության մշտադիտարկում: Ընտրություններն անցկացնող պատկան մարմինները, դիտորդները և հետազոտողները պետք է ուսումնասիրեն ոչ միայն քվեների ընդհանուր բաշխվածությունը, այլև ներկայացնեն ընտրություններին մասնակցության պատկերը՝ ըստ սեռի և հակամարտությունից կրած ազդեցության աստիճանի՝ այնքանով, որքանով դա թույլ են տալիս տվյալների պաշտպանության պահանջները.
- Ստեղծել տրավմայի մասին իրազեկվածությամբ քաղաքացիական ներգրավման մեխանիզմներ: Անկուսակցական տեղեկատվական արշավները պետք է խուսափեն ընտրություններին չմասնակցողներին մեղադրելուց և փոխարենը նպաստեն մասնակցության հոգեբանական ու վարչական խոչընդոտների նվազեցմանը՝ հատկապես վշտի մեջ գտնվող մայրերի համար։
- Ստեղծել սեփական ձայնն արտահայտելու համար ընտրություններից դուրս ուղիներ: Հանրային լսումները, մասնավոր խորհրդատվական ֆորումները և հիշատակի քաղաքականության մշակման գործընթացները կարող են սգացող ընտանիքներին հնարավորություններ ընձեռել իրենց ձայնը լսելի դարձնել ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում՝ նվազեցնելով միայն ընտրությունների օրվա ծանրաբեռնվածությունը:
- Մասնակցության գենդերային տարբերությունները դիտարկել որպես վաղ ազդակ: Ընտրություններն անցկացնող պատկան մարմինները և հետազոտողները պետք է մշտադիտարկեն, թե արդյոք հակամարտությունից հետո պատերազմից տուժած կանանց շրջանում ընտրություններին մասնակցության մակարդակն անհամաչափորեն է նվազում: Մասնակցության մակարդակների կայուն տարբերությունները կարող են օգնել բացահայտելու այն խմբերին, որոնց քաղաքական նախընտրությունները կարող են գնալով ավելի քիչ արտացոլվել քաղաքական գործընթացներում, ինչպես նաև նախանշելու հետագա հետազոտությունների, խորհրդակցությունների և անկուսակցական քաղաքացիական ներգրավման աշխատանքների թիրախային ուղղությունները:
Ամփոփում
Պատերազմին հաջորդող գենդերային տարբերությունները ոչ միայն վերաբերում են այն բանին, թե տղամարդիկ կամ կանայք որ կուսակցությանն են սատարում: Խոսքը նաև այն մասին է, թե արդյոք նրանք առհասարակ մասնակցում են ընտրություններին։ Հայաստանոմ որդու կորուստը նվազեցրել է թե´ հայրերի, թե´ մայրերի մասնակցությունն ընտրություններին, սակայն այդ նվազումը շատ ավելի նկատելի էր մայրերի շրջանում: Ապացույցները վկայում են, որ դա գլխավորապես պայմանավորված էր հարազատի կորստով, այլ ոչ զուտ բանակային տարիքի որդի ունենալու հանգամանքով, և որ կարևոր դեր է ունեցել հուզական կորուստը:
Սա կարևոր հետևություն ունի հանրային քաղաքականության մշակման համար։ Եթե պատերազմից առավել տուժած մարդիկ դադարում են մասնակցել ընտրություններին, ապա ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ամբողջական պատկերը։ Երբ վշտի մեջ գտնվող մայրերը հեռանում են ընտրական գործընթացից, նրանց տեսակետները քաղաքական կյանքում ավելի քիչ տեսանելի են դառնում։ Հետևաբար, հետպատերազմյան քաղաքականության մշակման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ընտրություններին մասնակցության այս տարբերություններին, պատերազմում հարազատ կորցրած ընտանիքներին տրամադրվող աջակցությունը տարանջատել կուսակցական քաղաքականությունից և ստեղծել վստահելի, անկուսակցական մեխանիզմներ, որոնց միջոցով տուժած ընտանիքները կկարողանան բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին։
Օգտագործված գրականություն
- Abendschoen, S. and Steinmetz, S. (2014). The gender gap in voting revisited: Women’s party preferences in a European context. Social Politics, 21(2):315-344.
- Acemoglu, D., De Feo, G., De Luca, G., and Russo, G. (2022). War, socialism, and the rise of fascism: An empirical exploration. Quarterly Journal of Economics, 137(2):1233-1296.
- Ansolabehere, S. and Hersh, E. (2012). Validation: What big data reveal about survey misreporting and the real electorate. Political Analysis, 20(4):437-459.
- Bellows, J. and Miguel, E. (2009). War and local collective action in Sierra Leone. Journal of Public Economics, 93(11-12):1144-1157.
- Bhatti, Y., Fieldhouse, E., and Hansen, K. M. (2017). It is the family that votes: How voting is transmitted across generations. Political Behavior, 39(3):529-552.
- Blattman, C. (2009). From violence to voting: War and political participation in Uganda. American Political Science Review, 103(2):231-247.
- Dahlgaard, J. O. (2018). Trickle-up political socialization: The causal effect on turnout of parenting a newly enfranchised voter. American Political Science Review, 112(3):698-705.
- De Vaus, D. and McAllister, I. (1989). The changing politics of women: Gender and political alignment in 11 nations. European Journal of Political Research, 17(3):241-262.
- Duverger, M. (1955). The Political Role of Women. UNESCO, Paris.
- Fieldhouse, E. and Cutts, D. (2012). The companion effect: Household and local context and the turnout of young people. Journal of Politics, 74(3):856-869.
- Gartner, S. S. and Segura, G. M. (1998). War, casualties, and public opinion. Journal of Conflict Resolution, 42(3):278-300.
- Gilligan, M. J., Pasquale, B. J., and Samii, C. (2014). Civil war and social cohesion: Lab-in-the-field evidence from Nepal. American Journal of Political Science, 58(3):604-619.
- Glick, I. O., Weiss, R. S., and Parkes, C. M. (1974). The first year of bereavement. Journal of Consulting and Clinical Psychology, 41(2):181-186.
- Golder, S. N. and Golder, M. (2016). Exit, voice, and political change. Political Science Research and Methods, 4(2):411-424.
- Grossman, G., Manekin, D., and Miodownik, D. (2015). The political legacies of combat: Attitudes toward war and peace among Israeli ex-combatants. International Organization, 69(4):981-1009.
- Hirschman, A. O. (1970). Exit, Voice, and Loyalty: Responses to Decline in Firms, Organizations, and States. Harvard University Press, Cambridge, MA.
- Inglehart, R. and Norris, P. (2000). The developmental theory of the gender gap: Women’s and men’s voting behavior in global perspective. International Political Science Review, 21(4):441-463.
- Jelen, T. G., Thomas, S., and Wilcox, C. (1994). The gender gap in comparative perspective. European Journal of Political Research, 25(2):171-186.
- Karol, D. and Miguel, E. (2007). The electoral cost of war: Iraq casualties and the 2004 U.S. presidential election. Journal of Politics, 69(3):633-648.
- Koch, M. T. (2011). Casualties and incumbents: Do the casualties from interstate conflicts affect incumbent party vote share? British Journal of Political Science, 41(4):795-817.
- Kriner, D. L. and Shen, F. X. (2010). The Casualty Gap: The Causes and Consequences of American Wartime Inequalities. Oxford University Press, Oxford.
- Martin, T. L. and Doka, K. J. (2000). Men don’t cry … women do: Transcending gender stereotypes of grief. Death Studies, 24(1):1-18.
- Martin, T. L. and Wang, J. (2006). Gender and bereavement. Omega: Journal of Death and Dying, 53(3):227-240.
- McDowell, E. E., Saylor, C., and Taylor, M. J. (1988). Patterns of grief in men and women. Omega: Journal of Death and Dying, 18(3):213-222.
- Morgan-Collins, M. (2023). The electoral impact of newly enfranchised women. Journal of Politics, 85(3):1041-1055.
- Nickerson, D. W. (2008). Is voting contagious? Evidence from two field experiments. American Political Science Review, 102(1):49-57.
- Norris, P. (1996). Mobilizing the women’s vote: The gender-generation gap in voting behaviour. Parliamentary Affairs, 49(2):333-342.
- Randall, V. (1987). Women and Politics: An International Perspective. Macmillan, London.
- Rokkan, S. and Lipset, S. M. (1967). Party Systems and Voter Alignments: Cross-National Perspectives. Free Press, New York.
- Skorge, O. S. (2023). Mobilizing the underrepresented: Electoral systems and gender gaps in political participation. American Political Science Review, 117(2):538-552.
- Spierings, N. and Zaslove, A. (2015). Gendering the vote for populist radical-right parties. Patterns of Prejudice, 49(1-2):135-162.
- Voors, M. J., Nillesen, E. E. M., Verwimp, P., Bulte, E. H., Lensink, R., and Van Soest, D. P. (2012). Violent conflict and behavior: A field experiment in Burundi. American Economic Review, 102(2):941-964.
Disclaimer: Opinions expressed in policy briefs and other publications are those of the authors; they do not necessarily reflect those of the FREE Network and its research institutes.
Mothers’ Silent Exit: Bereavement in Armenia after the 2020 Nagorno-Karabakh War
This policy brief examines how wartime bereavement affected political participation in Armenia after the 2020 Nagorno-Karabakh war. Using linked administrative voter-roll and casualty records and an original Computer-Assisted Telephone Interviewing (CATI) survey of 1,676 parents, we show that losing a conscript son reduced turnout much more for mothers (28.7 percentage points) than for fathers (12.4 percentage points) in the 2021 election. The effect reflects bereavement rather than military service alone, and a within-household comparison shows mothers withdrew 10.6 percentage points more than fathers. Survey evidence points to emotional loss as the mechanism, especially among women, rather than logistical barriers or ordinary dissatisfaction. Post-war democracies should therefore treat bereaved women’s abstention as a democratic inclusion problem and create credible, non-partisan, trauma-informed channels for voice.
Why the Gender Gap Matters
Wars are often expected to reshape elections through blame and punishment. In Armenia, the conditions seemed ideal for retrospective accountability: defeat in the 2020 Nagorno-Karabakh war, territorial loss, and roughly 3,800 dead soldiers. Yet the incumbent government survived the 2021 snap parliamentary election, winning 54.0 percent of the vote after receiving 70.4 percent in 2018. A vote-share reading suggests that the public did not punish the government enough. Turnout evidence suggests a different interpretation: many with the strongest personal grievance left the electorate.
This brief focuses on the gender gap in that withdrawal. The central finding is not simply that bereaved parents voted less. It is that mothers withdrew much more than fathers, including within the same affected households. This matters because elections only show the choices of people who vote. Grief may instead lead some citizens to stay at home, so their dissatisfaction does not show up in election results. In Hirschman’s (1970) terms, post-war grievance can become exit rather than voice.
Research on grief suggests that men and women may cope with the loss of a loved one in different ways. Some studies find that men are more likely to respond through practical action, while women are more likely to express grief emotionally (Glick et al., 1974; Martin & Doka, 2000; Martin & Wang, 2006; McDowell et al., 1988).
Research on elections also shows that men and women can differ in whether they vote and which parties they support (Abendschoen & Steinmetz, 2014; De Vaus & McAllister, 1989; Duverger, 1955; Inglehart & Norris, 2000; Jelen et al., 1994; Morgan-Collins, 2023; Norris, 1996; Randall, 1987; Rokkan & Lipset, 1967; Skorge, 2023; Spierings & Zaslove, 2015). However, we know much less about whether war-related loss changes men’s and women’s voting behavior in different ways, and what explains these differences.
Voting Records and Survey Evidence from War-Affected Parents
Our analysis in this policy brief uses two different sources of information. First, we linked official voting records from the 2017, 2018, and 2021 elections, covering about 2.5 million registered voters, with records on military casualties and their parents. This allows us to see whether people actually voted, rather than relying on what they later report in a survey. This is important because people often overreport voting in surveys (Ansolabehere & Hersh, 2012). We then compare parents whose sons died in the war with similar parents whose sons were of conscription age during the war and survived. We define the war cohort as men born on or before 30 June 2002, who were old enough to be called up in spring 2020 and were therefore already of service age when the war began on 27 September 2020. Men born after this cutoff generally reached conscription age only after the fighting ended.
We focus on parents rather than wives or partners for two main reasons. First, most of the soldiers who died were very young, typically around ages 18–20, and many were therefore not married. Second, available records allow us to identify parents with relatively high accuracy. In particular, sons’ surnames and recorded father names allow for precise matching with fathers. Identifying wives or partners is more difficult with the information currently available and would require additional data collection.
Second, we collected an original Computer-Assisted Telephone Interviewing (CATI) survey of 1,676 parents of war-cohort sons in April-May 2026. The survey records vote recall for 2018 and 2021, voting intentions for 2026, blame attribution for the defeat, reasons for not voting, and detailed information on the son’s service type and wartime status. Because recall and stated voting can be biased, the survey is not used as a standalone causal estimate of turnout levels. Its purpose is to identify the mechanism behind the administrative result: whether lost incumbent support becomes opposition voting, non-voting, or broader political disaffection.
Figure 1. Turnout trajectories for bereaved and control fathers and mothers

Source: Authors’ calculations using linked administrative records.
The results show a clear difference between fathers and mothers. Between 2018 and 2021, losing a son reduced fathers’ turnout by 12.4 percentage points and mothers’ turnout by 28.7 percentage points, as illustrated by Figure 1.
These first estimates come from separate analyses for fathers and mothers. This means that we compare bereaved fathers with other fathers, and bereaved mothers with other mothers. We are not necessarily comparing the mother and father of the same soldier.
We therefore also look at true couples, meaning mothers and fathers who live in the same household. This allows us to compare parents who experienced the same loss and shared the same household environment. In this within-couple comparison, mothers were 10.6 percentage points less likely to vote than fathers after the loss of their son; see Figure 2. The similar patterns before the war, between 2017 and 2018, also suggest that bereaved and comparison families were not already moving in different directions before the war.
Several additional results help explain the gender gap. First, the decline in turnout seems to come from losing a son, rather than simply from having a son who was old enough to serve during the war. Parents whose sons were of conscription age during the war but survived did not vote less than parents whose sons reached conscription age only after the ceasefire. Since we do not observe actual conscription, we cannot identify exactly which sons were called up to serve. Second, most bereaved parents did not disappear from the voter register. About 99 percent of the effect is intensive: bereaved parents remain registered but do not vote. Third, the effect is not limited to parents. Sisters in bereaved families also became less likely to vote after the war, even though they were not themselves at risk of conscription; see Figure 2.
Figure 2. Estimated effects on post-war turnout

Source: Authors’ calculations using linked administrative records. The figure shows the estimated change in the probability of voting after the war for different groups. The vertical axis reports the effect in percentage points. Negative values indicate lower turnout after the war. Points show the estimated effects, and vertical lines show 95% confidence intervals.
Our findings also add to what we already know about how war affects political behavior. Earlier studies show that wartime casualties can change how people vote, how they view governments, and how they take part in politics (Gartner & Segura, 1998; Grossman et al., 2015; Karol & Miguel, 2007; Koch, 2011; Kriner & Shen, 2010). Other research finds that experiencing conflict can sometimes make people more politically active (Acemoglu et al., 2022; Bellows & Miguel, 2009; Blattman, 2009; Gilligan et al., 2014; Voors et al., 2012). Our results show an important difference: while war may encourage participation among some people, the personal loss of a child can instead lead bereaved family members to withdraw from voting. This also differs from earlier research showing that political participation can spread within families (Bhatti et al., 2017; Dahlgaard, 2018; Fieldhouse & Cutts, 2012; Golder & Golder, 2016; Nickerson, 2008). In our case, the family effect works in the opposite direction: withdrawal from voting appears to spread within the household.
Mechanism: Emotional Loss, Not Ordinary Dissatisfaction
The survey evidence we collected helps explain why mothers withdraw more. The mechanism graph (Figure 3) shows coefficients for several self-reported reasons for not voting. War casualty exposure is especially strongly associated with female respondents citing emotional loss as compared to males (p=0.001). By contrast, logistical barriers, personal reasons, distrust in politics, and disappointment with candidates do not show the same clear female-specific increase.
Figure 3. Mechanism evidence from the original survey

Source: Authors’ original CATI survey, April-May 2026.
This distinction matters for policy. If abstention were mainly logistical, transportation and registration assistance would be enough. If abstention were mainly candidate disappointment, party-system reform would be the central issue. But if abstention is driven by emotional loss, then democratic inclusion after war also requires trauma-informed, gender-sensitive institutions. The point is not to pressure bereaved mothers to vote. It is to make sure the state does not misread withdrawal as consent.
Policy Recommendations
These findings have implications for institutions responsible for democratic participation and support for war-affected families. Election authorities, public institutions, and civil-society organizations should ensure that political withdrawal among bereaved citizens does not become invisible. The objective is not to mobilize grief for electoral purposes, but to provide credible and non-partisan opportunities for bereaved families to remain heard in public life.
- Monitor gendered turnout after conflict. Election authorities, observers, and researchers should look beyond aggregate vote shares and report turnout patterns by gender and affectedness where data protection allows.
- Build trauma-informed civic outreach. Non-partisan information campaigns should avoid blaming abstainers and instead lower psychological and administrative barriers to participation, especially for bereaved mothers.
- Create non-electoral channels for voice. Public hearings, local consultation forums, and memorial-policy processes can give bereaved families ways to be heard between elections, reducing the burden on a single election day.
- Use turnout gaps as an early-warning indicator. Election authorities and researchers should monitor whether turnout falls disproportionately among war-affected women after conflict. Persistent gaps can identify groups whose political preferences may be becoming underrepresented and can help target further research, consultation, and non-partisan civic outreach.
Conclusion
The gender gap after war is not only about which parties men and women support. It is also about whether they vote at all. In Armenia, losing a son reduced turnout for both fathers and mothers, but the decline was much larger among mothers. The evidence suggests that this was mainly a response to bereavement itself, rather than simply having a son of military age, and that emotional loss played an important role.
This has an important policy implication. Election results do not tell the full story if people who are most affected by war stop voting. When bereaved mothers withdraw from elections, their views become less visible in the political process. Post-war policies should therefore pay attention to these differences in participation, keep support for bereaved families separate from party politics, and create trusted, non-partisan ways for affected families to make their concerns heard.
References
- Abendschoen, S. and Steinmetz, S. (2014). The gender gap in voting revisited: Women’s party preferences in a European context. Social Politics, 21(2):315-344.
- Acemoglu, D., De Feo, G., De Luca, G., and Russo, G. (2022). War, socialism, and the rise of fascism: An empirical exploration. Quarterly Journal of Economics, 137(2):1233-1296.
- Ansolabehere, S. and Hersh, E. (2012). Validation: What big data reveal about survey misreporting and the real electorate. Political Analysis, 20(4):437-459.
- Bellows, J. and Miguel, E. (2009). War and local collective action in Sierra Leone. Journal of Public Economics, 93(11-12):1144-1157.
- Bhatti, Y., Fieldhouse, E., and Hansen, K. M. (2017). It is the family that votes: How voting is transmitted across generations. Political Behavior, 39(3):529-552.
- Blattman, C. (2009). From violence to voting: War and political participation in Uganda. American Political Science Review, 103(2):231-247.
- Dahlgaard, J. O. (2018). Trickle-up political socialization: The causal effect on turnout of parenting a newly enfranchised voter. American Political Science Review, 112(3):698-705.
- De Vaus, D. and McAllister, I. (1989). The changing politics of women: Gender and political alignment in 11 nations. European Journal of Political Research, 17(3):241-262.
- Duverger, M. (1955). The Political Role of Women. UNESCO, Paris.
- Fieldhouse, E. and Cutts, D. (2012). The companion effect: Household and local context and the turnout of young people. Journal of Politics, 74(3):856-869.
- Gartner, S. S. and Segura, G. M. (1998). War, casualties, and public opinion. Journal of Conflict Resolution, 42(3):278-300.
- Gilligan, M. J., Pasquale, B. J., and Samii, C. (2014). Civil war and social cohesion: Lab-in-the-field evidence from Nepal. American Journal of Political Science, 58(3):604-619.
- Glick, I. O., Weiss, R. S., and Parkes, C. M. (1974). The first year of bereavement. Journal of Consulting and Clinical Psychology, 41(2):181-186.
- Golder, S. N. and Golder, M. (2016). Exit, voice, and political change. Political Science Research and Methods, 4(2):411-424.
- Grossman, G., Manekin, D., and Miodownik, D. (2015). The political legacies of combat: Attitudes toward war and peace among Israeli ex-combatants. International Organization, 69(4):981-1009.
- Hirschman, A. O. (1970). Exit, Voice, and Loyalty: Responses to Decline in Firms, Organizations, and States. Harvard University Press, Cambridge, MA.
- Inglehart, R. and Norris, P. (2000). The developmental theory of the gender gap: Women’s and men’s voting behavior in global perspective. International Political Science Review, 21(4):441-463.
- Jelen, T. G., Thomas, S., and Wilcox, C. (1994). The gender gap in comparative perspective. European Journal of Political Research, 25(2):171-186.
- Karol, D. and Miguel, E. (2007). The electoral cost of war: Iraq casualties and the 2004 U.S. presidential election. Journal of Politics, 69(3):633-648.
- Koch, M. T. (2011). Casualties and incumbents: Do the casualties from interstate conflicts affect incumbent party vote share? British Journal of Political Science, 41(4):795-817.
- Kriner, D. L. and Shen, F. X. (2010). The Casualty Gap: The Causes and Consequences of American Wartime Inequalities. Oxford University Press, Oxford.
- Martin, T. L. and Doka, K. J. (2000). Men don’t cry … women do: Transcending gender stereotypes of grief. Death Studies, 24(1):1-18.
- Martin, T. L. and Wang, J. (2006). Gender and bereavement. Omega: Journal of Death and Dying, 53(3):227-240.
- McDowell, E. E., Saylor, C., and Taylor, M. J. (1988). Patterns of grief in men and women. Omega: Journal of Death and Dying, 18(3):213-222.
- Morgan-Collins, M. (2023). The electoral impact of newly enfranchised women. Journal of Politics, 85(3):1041-1055.
- Nickerson, D. W. (2008). Is voting contagious? Evidence from two field experiments. American Political Science Review, 102(1):49-57.
- Norris, P. (1996). Mobilizing the women’s vote: The gender-generation gap in voting behaviour. Parliamentary Affairs, 49(2):333-342.
- Randall, V. (1987). Women and Politics: An International Perspective. Macmillan, London.
- Rokkan, S. and Lipset, S. M. (1967). Party Systems and Voter Alignments: Cross-National Perspectives. Free Press, New York.
- Skorge, O. S. (2023). Mobilizing the underrepresented: Electoral systems and gender gaps in political participation. American Political Science Review, 117(2):538-552.
- Spierings, N. and Zaslove, A. (2015). Gendering the vote for populist radical-right parties. Patterns of Prejudice, 49(1-2):135-162.
- Voors, M. J., Nillesen, E. E. M., Verwimp, P., Bulte, E. H., Lensink, R., and Van Soest, D. P. (2012). Violent conflict and behavior: A field experiment in Burundi. American Economic Review, 102(2):941-964.
Disclaimer: Opinions expressed in policy briefs and other publications are those of the authors; they do not necessarily reflect those of the FREE Network and its research institutes.