Tag: Unpaid Care

Անդրադառնալով չվարձատրվող խնամքին՝ ընտանիքամետ քաղաքականություններ Հայաստանի համար

Չվարձատրվող խնամքի աշխատանքը Հայաստանի խնամքի տնտեսության հիմնասյուներից է, որն ապահովում է ընտանիքների բարեկեցությունը, նպաստում մարդկային զարգացմանը և հիմք հանդիսանում հասարակության բնականոն գործունեության համար։ Այդ ամենով հանդերձ, չվարձատրվող խնամքի աշխատանքը շարունակում է մեծապես անտեսված մնալ տնտեսության ոլորտին վերաբերող քաղաքականության մշակման գործընթացներում և անհամաչափորեն ընկնել կանանց ուսերին՝ դրանով իսկ սահմանափակելով նրանց մասնակցությունն աշխատաշուկայում և խորացնելով գենդերային անհավասարությունները։ Հաշվի առնելով, որ Հայաստանը բախվում է բնակչության ծերացման, աշխատուժի կրճատման և խնամքի աճող կարիքների մարտահրավերների, խնամքի տնտեսության ճանաչումն ու դրանում ներդրումներ կատարելը դարձել են ինչպես ժողովրդագրական, այնպես էլ տնտեսական հրամայական։

Հայաստանի վերաբերյալ առկա վերջին տվյալների, այդ թվում՝ Ազգային փոխանցումային հաշիվների (ԱՓՀ) (National Transfer Accounts, NTA) և Ազգային փոխանցումային հաշիվների ժամանակային վերլուծության (National Time Transfer Accounts, NTTA) հետազոտությունների համաձայն, ինչպես նաև միջազգային փորձի վրա հիմնվելով՝ սույն քաղաքականության համառոտագիրն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են ընտանիքամետ քաղաքականություններն օժանդակել չվարձատրվող խնամքի աշխատանքի ճանաչմանը, կրճատմանը և վերաբաշխմանը։ Սրանով ընդգծվում է, որ երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնումը, ծնողական պարտականությունների համատեղ իրականացման խթանումը, ընտանիքամետ աշխատավայրերի ձևավորումը և խնամքի ոլորտի ներառումը ազգային քաղաքականության պլանավորման գործընթացներում կարող են խթանել կանանց մասնակցությունը տնտեսության ոլորտում, բարելավել ընտանիքների բարեկեցությունը և ամրապնդել ժողովրդագրական դիմակայունությունը։ Հետևաբար, խնամքի տնտեսության մեջ ներդրումը ոչ միայն գենդերային հավասարության ապահովման հարց է, այլ նաև Հայաստանի կայուն և ռազմավարական ներդրում ներառական զարգացման մեջ։

Չվարձատրվող Խնամքի Կարևորությունը Հայաստանում

Հայաստանն անցնում է ժողովրդագրական խորքային փոփոխությունների միջով, որոնք բնութագրվում են բնակչության պարզ վերարտադրությունն ապահովող մակարդակից ցածր ծնելիությամբ, բնակչության ծերացմամբ, շարունակական արտագաղթով և աշխատունակ տարիքի բնակչության քանակի կրճատմամբ (Հայաստանի վիճակագրական կոմիտե, 2025): Այս միտումները մեծացնում են ճնշումն աշխատաշուկաների, սոցիալական պաշտպանության համակարգերի և հանրային ֆինանսների վրա՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրի մարդկային կապիտալի լիարժեք իրացնելու կարևորությունը: Այս համատեքստում տնտեսության ոլորտում կանանց մասնակցության ամրապնդումը ոչ միայն գենդերային հավասարության, այլև ժողովրդագրական և տնտեսական հրամայական է:

Չվարձատրվող խնամքի աշխատանքն այս մարտահրավերի առանցքային մաս է կազմում: Տնային տնտեսություններն օրեցօր ավելի ու ավելի են ապավինում երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց չվարձատրվող խնամքին և տնային աշխատանքներին: Թեև այս գործունեություններն էական դեր են կազմում սոցիալական և տնտեսական բարեկեցության համար, դրանք հիմնականում մնում են անտեսված ավանդական տնտեսական ոլորտի վիճակագրություններում և շարունակում են մեծամասամբ իրականացվել կանանց կողմից (Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայություն և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ): Արդյունքում, կանայք կրում են խնամքի պարտականությունների անհամաչափ մեծ բեռը, որը սահմանափակում է նրանց մասնակցությունը վարձատրվող աշխատանքում, կրճատում կյանքի ընթացքում նրանց վաստակումները, խոչընդոտում կարիերայի առաջխաղացմանը և նպաստում աշխատաշուկայում շարունակաբար նկատվող գենդերային անհավասարություններին: Վերջին ժողովրդագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի ապագա բարգավաճումն ավելի շատ կախված կլինի մարդկանց կյանքում ներդրումներ անելուց և կյանքի ու ընտանիքի բալանսավորումն ապահովող աշխատանքային պայմաններ ստեղծելուց, այլ ոչ բնակչության քանակի ավելացումից: Ընտանիքամետ քաղաքականությունները, այդ թվում՝ երեխայի խնամքի մատչելի ծառայություններն ու արձակուրդի հավասար հնարավորությունները, ճկուն աշխատանքային պայմանները և հավասարապես բաշխված ծնողական խնամքը խթանող միջոցների առկայությունը, կարող են նպաստել կանանց աշխատանքի անցնելու արգելքների նվազեցմանը՝ միևնույն ժամանակ աջակցելով ընտանիքներին իրենց վերարտադրման մտադրությունների իրագործման հարցում (Fluchtmann, van Veen,& Adema, 2023):

Չվարձատրվող խնամքի աշխատանքի ճանաչումը, կրճատումը և վերաբաշխումը պետք է այսուհետ դառնան Հայաստանի ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական քաղաքականության օրակարգի առանցքային բաղադրիչ: Խնամքի տնտեսության մեջ ներդրումները զուտ սոցիալական բարեկեցության ապահովման միջոց չեն. դրանք մարդկային կապիտալի, աշխատանքի արդյունավետության, գենդերային հավասարության և երկարաժամկետ ժողովրդագրական դիմակայունության մեջ ռազմավարական ներդրում են: Խնամքի հետ կապված 3  դիտարկումներն աշխատանքին, ժողովրդագրական և սոցիալական պաշտպանությանը վերաբերող քաղաքականություններում ներառելով՝ Հայաստանը կարող է ավելի հաջող կերպով արձագանքել բնակչության ծերացման մարտահրավերներին՝ միևնույն ժամանակ ամրապնդելով ներառական և կայուն տնտեսական զարգացումը:

Ինչ Են Վկայում Տվյալները

Հայաստանի վերջին Ազգային փոխանցումային հաշիվները (NTA ) (2024) և Ազգային փոխանցումային հաշիվների ժամանակային վերլուծությունը (NTTA) (2026) ծանրակշիռ ապացույց են ներկայացնում առ այն, որ չվարձատրվող խնամքի աշխատանքը հանդիսանում է երկրի մեծագույն, թեև առավել քիչ ճանաչելի տնտեսական աղբյուրներից մեկը: Ազգային աշխատաշուկաների վիճակագրական տվյալների հետ մեկտեղ այս արդյունքները ցույց են տալիս, որ չվարձատրվող խնամքի անհամաչափ բաշխումը ոչ միայն գենդերային հավասարության, այլև՝ տնտեսական արդյունավետության, աշխատուժի մասնակցության և ժողովրդագրական դիմակայունության սահմանափակում են (Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե):

Գծապատկեր 1. Չվարձատրվող խնամքի աշխատանքը Հայաստանում. հիմնական փաստեր

Sources: UNFPA (2024, 2026), National Transfer Accounts (NTA), National Time Transfer Accounts (NTTA); National Statistical Committee of Armenia (2025); OECD, UN Women, ILO, ESCAP.

Չվարձատրվող խնամքի աշխատանքը Հայաստանում. հիմնական փաստեր

  1. Կանայք չվարձատրվող խնամքի շատ ավելի մեծ ծավալի աշխատանք են իրականացնում՝ կանանց համար շաբաթական 24.1 ժամ, տղամարդկանց համար՝ 6.3 ժամ Հայաստանում կանայք իրականացնում են շաբաթական 24.1 ժամ չվարձատրվող խնամքի աշխատանք, իսկ տղամարդիկ՝ 6.3 ժամ:
  2. Կանայք զգալիորեն ավելի շատ ժամանակ են ծախսում երեխայի խնամքի վրա. 3.8 անգամ ավելի շատ ժամանակ երեխայի խնամքի վրա: Կանայք երեխայի խնամքի վրա տղամարդկանցից 3.8 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում:
  3. Չվարձատրվող խնամքը Հայաստանի տնտեսության էական մասն է կազմում: ՀՆԱ-ի 16.8%-46.9%-ը: Չվարձատրվող խնամքի աշխատանքը կազմում է ՀՆԱ-ի 16.8%-46.9%-ը:
  4. Կանայք իրացնում են չվարձատրվող խնամքի տնտեսական արժեքի գերակշռող մասը: Չվարձատրվող խնամքի տնտեսական արժեքի 80%-ն իրացվում է կանանց կողմից: Կանայք իրացնում են չվարձատրվող խնամքի տնտեսական արժեքի մոտավորապես 80%-ը:
  5. Կանանց մասնակցությունը տնտեսության մեջ շարունակում է մնալ սահմանափակ: Կանանց 51%-ը շարունակում է մնալ տնտեսապես ոչ ակտիվ՝ չնայած բարձրագույն կրթության առկայությանը: (2x)
  6. Բնակչության ծերացումը զգալիորեն կնպաստի խնամքի ծառայությունների պահանջի աճին: (2x) Խնամքի տնտեսության մեջ ներդրումը նշանակում է գենդերային հավասարության, տնտեսական աճի և Հայաստանի ժողովրդագրական դիմակայունության մեջ ներդրում կատարել: Աղբյուրներ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ (UNFPA). (2024, 2026), Ազգային փոխանցումային հաշիվներ (NTA), Ազգային ոխանցումային հաշիվների ժամանակային վերլուծություն (NTTA), Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտե (2025), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD), ՄԱԿ կանայք, Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ILO) և Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողով (ESCAP):

Չվարձատրվող խնամքը զգալի ներդրում ունի հայկական տնտեսության մեջ

NTTA ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայատանում կանայք շաբաթական 24.1 ժամ չվարձատրվող խնամքի և տնային տնտեսության աշխատանք են իրականացնում՝ ի տարբերություն այդ աշխատանքների վրա տղամարդկանց ծախսած 6.3 ժամի. այսինքն՝ գրեթե 4 անգամ ավելի շատ: Կանանց չվարձատրվող խնամքի պարտականությունները հասնում են գագաթնակետի՝ շաբաթական մոտավորապես 44-49 ժամ, 28-36 տարեկան հասակում, որը համընկնում է կարիերայում առավելագույն առաջխաղացումներ գրանցելու և ընտանիք կազմելու տարիների հետ: Այս համընկնումն ընդգծում է, թէ որքան են անհավասար խնամքի պարտականությունները կրճատում կանանց մասնակցությունը տնտեսության մեջ հենց այն ժամանակ, երբ նրանց ներդրումը աշխատաշուկայում առավել առանցքային է արտադրողականության և ժողովրդագրական դիմակայունության տեսանկյունից: Տնային գործերն այս աշխատանքի գերակա մասն են կազմում, մինչդեռ կանայք մոտավորապես 3.8 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում երեխայի խնամքի վրա, քան տղամարդիկ: Այս անհավասար բաշխումը մասնավորապես սրվում է ծնողական տարիների գագաթնակետին (23-27 տարեկան հասակում), երբ կանայք ավելի քան տասը ժամ ավել են ծախսում երեխայի խնամքի վրա:

Այս աշխատանքին տնտեսական արժեք տալու պարագայում դրա ներդրումն անհնար է դառնում անտեսելը: Գնահատման մեթոդից կախված՝ չվարձատրվող խնամքը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 16.8-ից 46.9%-ը՝ գերազանցելով մի շարք խոշոր ֆորմալ սեկտորների, այդ թվում՝ արտադրության և առևտրի ոլորտների ցուցանիշներին: Կանայք արտադրում են այս տնտեսական արժեքի մոտավորապես 80%-ը՝ ընդգծելով, որ խնամքի տնտեսությունը շարունակում է մեծապես կախյալ մնալ կանանց չվարձատրվող աշխատանքից: Երբ այս աշխատանքին վերագրվում է տնտեսական արժեք, դրա ներդրումը անհնար է դառնում անտեսել: Գնահատման մեթոդից կախված (խնամքի համար ծախսվող ժամանակը գնահատվում է շուկայում դրա փոխարինման համար նախատեսված նվազագույն վարձատրությամբ կամ ավելի բարձր հնարավոր եկամուտների հիման վրա)՝ չվարձատրվող խնամքը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 16.8%-ից մինչև 46.9%-ը, մասնավորապես՝ինչն իր ծավալով գերազանցում է տնտեսության մի շարք խոշոր ոլորտներ, այդ թվում՝ արտադրությունն ու առևտուրը: Այս տնտեսական արժեքի մոտ 80%-ը ձևավորվում է կանանց կողմից, ինչը ցույց է տալիս, որ խնամքի տնտեսությունը շարունակում է գերազանցապես ապավինել կանանց չվարձատրվող աշխատանքին:

Չվարձատրվող խնամքը սահմանափակում է կանանց մասնակցությունը տնտեսության մեջ

Խնամքի պարտականությունների անհավասար բաշխումն ուղիղ հետևանքներ է թողնում աշխատաշուկայում կանանց մասնակցության վրա: ԱՓՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն տղամարդկանց, կանայք որևէ տարիքում չեն ունենում կյանքի ցիկլի դրական ավելցուկ, ինչը նշանակում է, որ կյանքի ցիկլի ոչ մի կետում կանանց եկամուտը չի գերազանցում դրա սպառման ծախսերը: Քանի որ ծանր չվարձատրվող խնամքի պարտականությունները սահմանափակում են կանանց վարձատրվող աշխատանքի հնարավությունները, նրանց հսկայական տնտեսական ներդրումը շարունակում է մնալ չհատուցվող պաշտոնական հաշիվներում:

Այս պատկերն արտացոլված է նաև ազգային աշխատաշուկայի վիճակագրական տվյալներում: Թեև կանայք բարձրագույն կրթության ոլորտում ավելի բարձր մասնակցություն ունեն, քան տղամարդիկ, կանանց 51%-ը շարունակում է մնալ տնտեսապես ոչ ակտիվ՝ ի համեմատ տղամարդկանց 29%-ի (Հայաստանի վիճակագրական կոմիտե, 2025): Կանայք նաև էականորեն թերներկայացված են ղեկավար և որոշում կայացնող պաշտոններում: Այս անհավասարությունները մատնանշում են, որ միայն կրթական մակարդակը հավասար տնտեսական հնարավորություններ ապահովելու համար բավարար չէ, երբ չվարձատրվող խնամքի պարտականությունները շարունակում են անհավասար բաշխվել:

Ժողովրդագրական Փոփոխությունները Մեծացնում Են Բարեփոխումների Հրատապությունը

Ակնկալվում է, որ բնակչության ծերացումը կմեծացնի խնամք ապահովելու պահանջը՝ միևնույն ժամանակ կրճատելով աշխատունակ տարիքի բնակչության քանակը (Lee, 2025): ԱՓՀ-ի կանխատեսումները վկայում են, որ միջսերնդային փոխանցումները շեղվում են երեխաների համար ներդրումներից դեպի տարեցներին աջակցության ապահովումը: Ըստ կանխատեսման՝ մինչև 2050թ. միջսերնդային փոխանցումների 60%-ը կուղղվի տարեցների աջակցությանը: Սա ենթադրում է ներկայիս միտումների ամբողջական շրջադարձ, որտեղ այժմ առաջնահերթություն է տրվում երեխաներին վերաբերող ներդրումներին: Առանց բարեփոխումների, որոնք կընդլայնեն խնամքի պաշտոնական ծառայությունները և կխթանեն աշխատաշուկայում կանանց ավելի մեծ մասնակցությունը,չվարձատրվող խնամքի աճող պահանջն ամենայն հավանականությամբ ավելի կխորացնի աշխատուժի պակասը՝լրացուցիչ բեռ դառնալով ընտանիքների և հանրային ֆինանսների համար։

Այս բացահայտումների ամբողջականությունը ցույց է տալիս, որ չվարձատրվող խնամքի աշխատանքը պետք է ճանաչվի որպես արդյունավետ տնտեսական գործունեություն, և ոչ մասնավոր տնային տնտեսությանն առնչվող պարտականություն: Հետևաբար, խնամքի անհավասար բաշխմանն անդրադառնալը ընտանիքամետ քաղաքականությունների միջոցով էական է ոչ միայն գենդերային հավասարության խթանման, այլև Հայաստանի տնտեսական դիմակայունության և երկարատև ժողովրդագրական կայունության համար:

Քաղաքականության ներկայիս բացերը

Հայաստանը ստեղծել է քաղաքականության կարևոր հիմք՝ անդրադառնալով ժողովրդագրական փոփոխություններին, գենդերային հավասարությանը, աշխատանքին և ընտանեկան բարեկեցությանը: «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը», «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը», «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 (Հայաստանի Հանրապետության կառավարություն, 2024) թվականների ռազմավարությունը» և ՀՀ աշխատանքային օրենսդրությունը (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, 2024) ճանաչում են ընտանիքների աջակցման, կանանց աշխատանքի խթանման և աշխատանք-կյանք բալանսի բարելավման կարևորությունը: Այս քաղաքականության շրջանակները, միասին վերցրած, ամուր հիմք են ստեղծում ընտանիքամետ քաղաքականությունների առաջխաղացման և ժողովրդագրական մարտահրավերներին արձագանքելու համար։

Այդուհանդերձ, իրագործման կարևոր բացերը շարունակում են սահմանափակել դրանց արդյունավետությունը: Մինչ մայրության պաշտպանությունը և երեխայի խնամքի կանանց արձակուրդը լավ կանոնակարգված են, հայրերի մասնակցությունը երեխայի խնամքին շարունակում է սահմանափակ մնալ հայրական արձակուրդի կարճ տևողության (5 աշխատանքային օր) և չփոխանցվող հատուկ արձակուրդի բացակայության պատճառով: Արդյունքում խնամքի պարտականությունները շարունակում են անհամամասնորեն մնալ կանանց ուսերին՝ վերահաստատելով գենդերային ավանդական դերերը և նպաստելով երեխայի ծնունդին հաջորդող կարիերայի ընդհատումներին։

Երեխայի խնամքի մատչելի և բարձրորակ ծառայությունների հասանելիությունը ևս շարունակում է անհամաչափ մնալ, մասնավորապես՝ երեք տարեկանից փոքր, հաշմանդամություն ունեցող երեխաների կամ գյուղական համայքներում բնակվող ընտանիքների դեպքում: Երեխայի խնամքի ոչ բավարար հասանելիությունը սահմանափակում է ծնողների կարողությունները, հատկապես՝ մայրերինը, աշխատաշուկայում մնալու կամ մուտք գործելու համար, չնայած կանանց ներգրավվածությանը բարձրագույն կրթության մեջ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և Կրթության համաշխարհային գործընկերություն, 2022):

Թեև Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը ընձեռում է ճկուն աշխատանքային պայմանների հնարավորություններ, դրանց կիրառումը տարբեր ոլորտներում շարունակում է անհամաչափ մնալ, իսկ ընտանիքամետ աշխատավայրերի ձևավորումը՝ լայնորեն ինստիտուցիոնալացված չէ։ : Ճկուն աշխատաժամերը, հիբրիդային ձևաչափով աշխատանքի մոդելները, փուլային ձևով աշխատանքի վերադառնալու կարգավորումները և աշխատավայրերի աջակցությունը խնամքի պարտականություններ ունեցող աշխատողներին շարունակում են մեծապես կախված մնալ անհատականապես գործատուներից՝ ավելի լայն ազգային մոտեցման շրջանակի մաս կազմելու փոխարեն:

Ի վերջո, քաղաքականության բարեփոխումները շարունակում են գործել սոցիալական համատեքստում, որտեղ խնամք ցուցաբերելն ընկալվում է որպես կանանց հիմնական պատասխանատվություն: Կայուն պահպանվող գենդերային կարծրատիպերն ազդում են թե´ տնային տնտեսություններում որոշումների կայացման, թե´ աշխատավայրի սպասելիքների վրա՝ նվազեցնելով գործող քաղաքականության միջոցների արդյունավետությունը և սահմանափակելով հայրերի ներգրավումը երեխայի խնամքի և խնամքի այլ պարտականություններում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ օրենսդրական բարեփոխումներն առավել արդյունավետ են, երբ դրանք ուղեկցվում են վարքագծային փոփոխություններով, գործատուների ներգրավվածությամբ և խնամքի պարտականությունների համատեղ իրականացման նորմերը խթանող միջոցառումներով (de la Porte et al., 2022; UNFPA EECARO, 2021):

Այս բացերի հաղթահարումը պահանջում է առանձին քաղաքականության միջոցառումներից անցում կատարել դեպի ընտանիքամետ քաղաքականության ինտեգրված շրջանակ, որը չվարձատրվող խնամքը կճանաչի որպես հասարակության ընդհանուր պատասխանատվություն։ Նման մոտեցումն ավելի լավ կերպով կներդաշնակեցնի ժողովրդագրական, աշխատաշուկայի, սոցիալական պաշտպանության, կրթության և գենդերային հավասարության քաղաքականությունները՝ միաժամանակ ստեղծելով նպաստավոր պայմաններ, որպեսզի թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ լիարժեք մասնակցեն ինչպես վարձատրվող աշխատանքին, այնպես էլ ընտանեկան կյանքին։

Քաղաքականության Հինգ Առաջնահերթ Միջոցառումներ

1.Ընդլայնել երեխայի խնամքի մատչելի և ներառական ծառայությունների հասանելիությունը

Երեխայի խնամքի որակյալ, մատչելի և ներառական ծառայությունների հասանելիության ընդլայնումը պետք է կանանց աշխատուժի մասնակցության և ժողովրդագրական դիմակայունության աջակցման ազգային առաջնահերթություն լինի: Թեև Հայաստանը առաջընթաց է ապրել նախադպրոցականների հաշվառման հարցում, այդուհանդերձ, առկա են էական բացեր երեք տարեկանից ցածր, հաշմանդամություն ունեցող և գյուղական համայնքներում բնակվող ընտանիքների երեխաների առումով: Այս բացերը հաճախ ստիպում են կանանց կրճատել իրենց աշխատանքային ժամերը, հետաձգել կարիերայի առաջխաղացումը կամ ամբողջովին հրաժարվել աշխատանքից:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երեխաների վաղ հասակի կրթության և խնամքի մեջ ներդրումը կանանց աշխատունակությունը բարձրացնելու, աղքատությունը կրճատելու, երեխայի զարգացմանն աջակցելու և երկարատև տնտեսական արդյունավետության բարելավման համար առավել արդյունավետ քաղաքականության գործիքներից մեկն է (Fluchtmann et al., 2023; ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և Կրթության համաշխարհային գործընկերություն, 2022): Հայաստանը կարող է ընդունել փուլային մոտեցում, որը կընդլայնի երեխայի համայնքահեն խնամքի ծառայությունները, կնպաստի մանկական 10

վաղ տարիքի կրթության մեջ պետական ներդրումների աճին, կամրապնդի ներառական ծառայությունների ընդգրկումը և կներդնի երեխայի խնամքի թիրախավորված սուբսիդավորումներ խոցելի ընտանիքների համար:

2. Խթանել համատեղ խնամքը՝ ծնողական արձակուրդի ավելի արդար բաշխման համակարգի միջոցով

Չվարձատրվող խնամքի ավելի բալանսավորված բաշխման հասնելը պահանջում է հայրերի ավելի մեծ ներգրավվածություն երեխայի խնամքի հարցերում ծնողավարման վաղ շրջանից: Հայաստանի ներկայիս երեխայի խնամքի արձակուրդի համակարգը շարունակում է հիմնական խնամքի պարտականությունները դնել մայրերի վրա, մինչդեռ հայրության արձակուրդի գործող կարգավորումները չափազանց սահմանափակ են՝ երեխայի խնամքի մոդելները փոխելու համար։

Միջազգային, մասնավորապես Սկանդինավյան երկրների փորձը ցույց է տալիս, որ հատուկ հայրերի համար նախատեսված բավարար չափով փոխհատուցվող և չփոխանցվող արձակուրդը զգալիորեն մեծացնում է հայրերի ներգրավվածությունը երեխաների խնամքի հարցում և նպաստում է երեխաների ողջ կյանքի ընթացքում չվարձատրվող խնամքի պարտականությունների ավելի հավասար բաշխմանը (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ [UNFPA EECARO], 2021)։ Թեև Սկանդինավյան երկրների օրինակով համընդհանուր աշխատավարձի փոխհատուցման համակարգի ներդրումը սահմանափակվում է պետական բյուջեի հնարավորություններով և խնամքի ավանդական ու արմատացած նորմերով պայմանավորված, Հայաստանը կարող էիրականացնել արդյունավետ աստիճանական քայլեր՝ ներդնելով հայրերի համար նախատեսված հատուկ, չփոխանցվող արձակուրդ և ամրապնդելով թիրախային ֆինանսական նպաստների համակարգի բարելավումը։

3. Նպաստել ընտանիքամետ աշխատավայրերի ձևավորմանը

Ընտանիքամետ աշխատավայրերի ձևավորումն առանցքային նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծնողներին և խնամք իրականացնող մյուս անձանց համատեղելու աշխատանքային և խնամքի պարտականությունները: Աշխատանքի ճկուն կազմակերպման ձևերը, ներառյալ հիբրիդային ձևաչափով աշխատանքը, ճկուն աշխատանքային գրաֆիկը, ծնողական արձակուրդից հետո աշխատանքի փուլային վերադարձը և կրծքով կերակրման աջակցության միջոցները, կարևոր գործիքներ են դարձել աշխատանքային և անձնական կյանքի հավասարակշռությունը բարելավելու և փորձառու աշխատակիցների հոսքունակությունը կանխելու հարցում։ Օրենսդրական դրույթները բարելավելուց զատ, Հայաստանը կարող է խրախուսել գործատուներին՝ կամավոր կերպով ներդնելու ընտանիքին աջակցող աշխատավայրի գործելակերպեր՝ խրախուսման միջոցների, ճանաչման կամ հավաստագրման ծրագրերի միջոցով։ ։ Նման մոտեցումները շահավետ կլինեն գործատուների համար՝ նպաստելով աշխատակիցների հոսքունակության նվազմանը և արտադրողականության բարձրացմանը՝ միաժամանակ աջակցելով կանանց և խնամք իրականացնող այլ անձանց աշխատաշուկայում ավելի ակտիվ ներգրավմանը։

4. Ներառել չվարձատրվող խնամքն ազգային տնտեսական և ժողովրդագրական քաղաքականության մեջ

Հայաստանի ազգային փոխանցումային հաշիվների և Ազգային փոխանցումային հաշիվների ժամանակային վերլուծության հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ չվարձատրվող խնամքն էական ներդրում է հանդիսանում ազգային տնտեսության համար: Մինչդեռ, այս ներդրումը մեծամասամբ շարունակում է դուրս մնալ տեսադաշտից քաղաքականության մշակման և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում:

Չվարձատրվող խնամքը որպես արդյունավետ տնտեսական գործունեություն ճանաչելը կնպաստի զբաղվածության, ժողովրդագրության, սոցիալական պաշտպանության և ֆինանսական ոլորտներում ավելի փաստահեն քաղաքականության մշակմանը: Հայաստանը պետք է ինստիտուցիոնալացնի կանոնավոր Ժամանակի օգտագործման հետազոտության և Ազգային փոխանցումային հաշիվների հետազոտության իրականացումը, ամրապնդի ըստ սեռի տարանջատված տվյալների հավաքումը և ներառի չվարձատրվող խնամքի ցուցանիշները ազգային մշտադիտարկման գործընթացներում: Փաստահեն քաղաքականությունների մշակումը հնարավորություն կընձեռի գնահատել երեխայի խնամքի, ընտանիքամետ քաղաքականությունների և գենդերային հավասարության ոլորտներում կատարված ներդրումների տնտեսական եկամտաբերությունը:

5. Փոխակերպել սոցիալական նորմերը հանրային իրազեկման և ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցով

Քաղաքականության բարելավումներն ինքնին չեն կարող ապահովել չվարձատրվող խնամքի ավելի հավասար բաշխում: Խորն արմատավորված գենդերային կարծրատիպերը շարունակում են խնամքի պարտականությունները դնել կանանց ուսերին՝ սահմանափակելով թե´ կանանց հնարավորությունները տնտեսության ներգրավվածությանը, թե´ տղամարդկանց մասնակցությունն ընտանեկան կյանքում:

Սոցիալական նորմերի փոփոխությունը պահանջում է պետական կայուն ներդրումներ իրազեկման արշավներում, ներգրավված հայրությունը խթանող նախաձեռնություններում, կրթական ծրագրերում, ինչպես նաևգործատուների ներգրավման հարցերում: Կանանց և տղամարդկանց միջև խնամքի պարտականությունների համատեղ իրականացման խթանումը պետք է դառնա ժողովրդագրական, կրթական, աշխատաշուկայի և գենդերային հավասարության քաղաքականությունների անբաժանելի բաղադրիչը։ Քաղաքացիական հասարակության, գործատուների, ակադեմիական շրջանակների և լրատվամիջոցների հետ գործընկերության ամրապնդումը կարող է հետագայում նպաստել վարքագծային փոփոխությունների և ընտանիքամետ բարեփոխումների հանրային ընկալման բարձրացմանը։

Գծապատկեր 2. Խնամքի տնտեսության մեջ ներդրումները՝ հանուն գենդերային հավասարության և ժողովրդագրական դիմակայունության Հայաստանում

Source: Authors’ analysis based on data from Armenia NTA 2024, NTTA 2026, and international evidence

ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՎ ԽՆԱՄՔԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ

1.Ընդլայնել երեխայի խնամքի մատչելի և ներառական ծառայությունների հասանելիությունը

    • Ընդլայնել երեխաների համայնքահեն խնամքի ծառայությունները, հատկապես՝ 3 տարեկանից ցածր տարիքի, հաշմանդամություն ունեցող կամ գյուղական համայնքների ընտանիքների երեխաների համար:
    • Ավելացնել պետական ներդրումները մանկահասակ տարիքի երեխաների կրթության և խնամքի մեջ:
    • Ամրապնդել ներառական ծառայությունների տրամադրման գործընթացը:
    • Ներկայացնել թիրախավորված սուբսիդավորումներ խոցելի ընտանիքների համար:

Որակյալ, մատչելի և ներառական երեխայի խնամքը հնարավորություններ է ստեղծում երեխաների, ընտանիքների և տնտեսության համար:

2. Խթանել խնամքի պարտականությունների համատեղ իրականացումը՝ ծնողական արձակուրդի ավելի արդար բաշխման միջոցով

    • Մեծացնել հայրերի մասնակցությունը երեխայի խնամքի հարցերում ծնողավարման վաղ փուլերից:
    • Սահմանել հայրության համար նախատեսված հատուկ և չփոխանցվող արձակուրդ և ընդլայնել ֆինանսական նպաստները:
    • Սովորել միջազգային փորձից՝ այն հարմարեցնելով Հայաստանի համատեքստին և բյուջետային հնարավորություններին:

Խնամքի ավելի հավասար պայմաններն աջակցում են երեխաներին, ծնողներին և ավելի բալանսավորված հասարակությանը:

3. Ընտանիքամետ աշխատավայրերի խրախուսում

    • Ապահովել ճկուն աշխատանքային պայմաններ, հիբրիդային ձևաչափով աշխատանք, ճկուն աշխատանքային գրաֆիկներ, փուլային վերադարձ աշխատանքի և կրծքով կերակրման աջակցություն:
    • Խրախուսել ընտանիքամետ քաղաքականությունների կամավոր որդեգրումը՝ խրախուսման միջոցների, ճանաչման կամ հավաստագրման ծրագրերի միջոցով:
    • Աջակցել գործատուներին՝ նպաստելով աշխատողների արտադրողականության աճին և հոսքունակության նվազմանը և, ինչպես նաև կանանց և խնամքի այլ պարտականություններ ունեցող անձանց աշխատաշուկայում մասնակցության ընդլայնմանը։

Ընտանիքի համար նպաստավոր աշխատավայրերը բարենպաստ պայմաններ են ստեղծում հասարակության, գործատուների և տնտեսության համար:

4. Ներառել չվարձատրվող խնամքն ազգային տնտեսական և ժողովրդագրական քաղաքականության մեջ

  • Ինստիտուցիոնալացնել Ժամանակի օգտագործման հետազոտության և Ազգային փոխանցումային հաշիվների ժամանակային վերլուծության հետազոտության իրականացումը։ :
  • Բարելավել ըստ սեռի տարանջատված տվյալների հավաքագրումը և չվարձատրվող խնամքի ցուցիչներն ինտեգրել մշտադիտարկման և որոշումների կայացման գործընթացների մեջ:

Փաստահեն քաղաքականությունների մշակումը,խնամքի, ընտանիքների և գենդերային հավասարության ոլորտներում ներդրումները հանգեցնում են եկամտաբերության վերադարձի առավել բարձր ցուցանիշների:

5. Փոխակերպել սոցիալական նորմերը՝ հանրային իրազեկման և ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցով

    • Հաղթահարել գենդերային կարծրատիպերը և խթանել
    • խնամքի համատեղ պարտականությունների կատարումը:
    • Ներդրում կատարել իրազեկման արշավների, հայրության դրական ազդեցություն ունեցող նախաձեռնությունների, կրթության և գործատուների ներգրավվածության ոլորտներում:
    • Ինտեգրել գենդերային հավասարությունը և խնամքի համատեղ պարտականությունները կրթական և վերապատրաստման ծրագրերում:
    • Ամրապնդել քաղաքացիական հասարակության, գործատուների, ակադեմիայի և լրատվամիջոցների հետ գործընկերությունը:

Սոցիալական նորմերի փոփոխությունը նպաստում էընտանիքամետ միջավայրի ձևավորմանը: Խաչվող առաջնահերթություններ Գենդերային հավասարություն և կանանց զորեղացում Ներառականություն և «ոչ ոքի չանտեսելու» սկզբունք (հաշմանդամություն ունեցող անձինք, գյուղական համայնքներ և խոցելի խմբեր): Կայուն և դիմակայուն զարգացում: Բազմաշահառու գործընկերություն և համագործակցություն:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

  • Կանանց ավելի մեծ մասնակցություն տնտեսության մեջ:
  • Երեխաների բարեկեցության և զարգացման բարելավում:
  • Չվարձատրվող խնամքի պարտականությունների ավելի հավասար բաշխում:
  • Ամուր և ավելի դիմակայուն ընտանիքներ և համայնքներ:
  • Ավելի ներառական և կայուն տնտեսություն:

Եզրակացություն և ռազմավարական ուղենիշներ

Հայաստանում չվարձատրվող խնամքի աշխատանքն ընտանիքների և տնտեսության կենսագործունեության կարևոր հիմքն է, սակայն դրա հիմնական ծանրաբեռնվածությունը կանանց ուսերին դնելը սահմանափակում է նրանց մասնակցությունն աշխատաշուկայում, խորացնում գենդերային անհավասարությունները և զսպում ազգային արտադրողականության աճը։ Այս մարտահրավերի հաղթահարումը պահանջում է մաս-առ-մաս միջամտություններից անցում կատարել դեպի համապարփակ, փաստահեն ռազմավարություն։ Այս համառոտագրման մեջ ընդգծված քաղաքականության հինգ առաջնահերթ միջոցառումները, այն է՝ մատչելի խնամքի ընդլայնումը, հավասարաչափ բաշխված ծնողական արձակուրդի սահմանումը, ընտանիքամետ աշխատավայրերի խթանումը, չվարձատրվող խնամքի ներառումը տնտեսական պլանավորման և պետական քաղաքականությունների գործընթացներում և հասարակական նորմերի փոփոխությունը, կազմում են խնամքի բեռի վերաբաշխման փոխկապակցված շրջանակ:

Քանի որ ընտանիքամետ այս միջոցառումները փոխլրացնող բնույթ ունեն, դրանց առանձին և մեկուսացված կիրառումը սահմանափակ արդյունքներ կտա: Այս փաթեթն անմիջականորեն Հայաստանի ժողովրդագրական, զբաղվածության և գենդերային քաղաքականության ռազմավարություններում ներառելը՝ միջգերատեսչական համակարգման աջակցությամբ, առավելագույնի կհասցնի պետական ներդրումների արդյունավետությունը, կամրապնդի մարդկային կապիտալը և կխթանի երկարաժամկետ ժողովրդագրական ու տնտեսական կայունությունը։

Օգտագործված աղբյուրներ

Disclaimer: Opinions expressed in policy briefs and other publications are those of the authors; they do not necessarily reflect those of the FREE Network and its research institutes.

Recognizing Unpaid Care: Family-Friendly Policies for Armenia

Unpaid care work is a cornerstone of Armenia’s care economy, sustaining families, supporting human development, and underpinning the functioning of society. However, unpaid care work remains largely invisible in economic policymaking and continues to fall disproportionately on women, limiting their participation in the labor market and reinforcing gender inequalities. As Armenia faces population aging, a shrinking labor force and growing care needs, recognizing and investing in the care economy has become both a demographic and an economic imperative. 

Drawing on recent evidence from Armenia, including National Transfer Accounts and National Time Transfer Accounts Surveys, as well as international experience, this policy brief examines how family-friendly policies can help recognize, reduce, and redistribute unpaid care work. It argues that expanding childcare services, promoting shared parental responsibilities, fostering family-friendly workplaces, and integrating care into national policy planning can strengthen women’s economic participation, improve family well-being, and enhance demographic resilience. Investing in the care economy is therefore not only a matter of gender equality, but a strategic investment in Armenia’s sustainable and inclusive development.

Why Unpaid Care Matters for Armenia

Armenia is experiencing profound demographic changes, including below-replacement fertility, population aging, sustained outmigration, and a shrinking working-age population (Statistical Committee of the Republic of Armenia, 2025). These trends are increasing pressure on labor markets, social protection systems, and public finances while raising the importance of maximizing the country’s human capital. In this context, strengthening women’s economic participation is not only a matter of gender equality but also a demographic and economic imperative.

Unpaid care work lies at the center of this challenge. Every day, households rely on unpaid childcare, eldercare, care for persons with disabilities, and domestic work to sustain families and communities. Although these activities are essential for social and economic well-being, they remain largely invisible in conventional economic statistics and continue to be performed predominantly by women (Ameria Management Advisory & United Nations Population Fund, 2024). As a result, women face a disproportionate burden of caregiving responsibilities that limits their participation in paid employment, reduces lifetime earnings, constrains career progression, and contributes to persistent gender inequalities in the labor market. Recent demographic evidence suggests that Armenia’s future prosperity will depend less on increasing population size than on investing in people and creating conditions that enable individuals to reconcile work and family life. Family-friendly policies, including accessible childcare services, equitable parental leave, flexible work arrangements, and measures that promote shared caregiving, can help reduce barriers to women’s employment while supporting families in realizing their reproductive intentions (Fluchtmann, van Veen, & Adema, 2023).

Recognizing, reducing, and redistributing unpaid care work should therefore become a central component of Armenia’s demographic and socio-economic policy agenda. Investing in the care economy is not solely a social welfare measure; it is a strategic investment in human capital, labor productivity, gender equality, and long-term demographic resilience. By integrating care considerations into employment, demographic, and social protection policies, Armenia can better respond to the challenges of population aging while strengthening inclusive and sustainable economic development.

What Evidence Shows

Recent evidence from Armenia’s first National Transfer Accounts (NTA) (2024) and National Time Transfer Accounts (NTTA) (2026) shows that unpaid care work is one of the country’s largest yet least recognized economic resources. Together with national labor market statistics, these findings demonstrate that the unequal distribution of unpaid care is not only a gender equality issue but also a constraint on economic productivity, labor force participation, and demographic resilience (Statistical Committee of the Republic of Armenia, 2025).

 Figure 1. Unpaid Care Work in Armenia: Key Facts

Sources: UNFPA (2024, 2026), National Transfer Accounts (NTA), National Time Transfer Accounts (NTTA); National Statistical Committee of Armenia (2025); OECD, UN Women, ILO, ESCAP.

Unpaid Care Is a Major Contributor to Armenia’s Economy

The NTTA survey has revealed that women in Armenia perform 24.1 hours of unpaid care and household work per week, compared with 6.3 hours for men, nearly four times more. Women’s unpaid care commitments peak at approximately 44-49 hours per week during the ages of 28-36, coinciding with the years of greatest career advancement and family formation. This overlap highlights how unequal caregiving responsibilities reduce women’s economic participation precisely when their contribution to the labor market is most critical for productivity and demographic resilience. Household tasks account for the largest share of this work, while women also spend 3.8 times more time on childcare than men. The disparity is particularly pronounced during the peak parenting years (ages 23-27), when women devote more than ten times as many hours to childcare.

When this work is assigned an economic value, its contribution becomes impossible to ignore. Depending on the valuation method, unpaid care represents between 16.8% and 46.9% of Armenia’s GDP, reflecting whether care time is valued at low-cost market replacement wages or individuals’ higher potential earnings, exceeding the output of several major formal sectors, including manufacturing and trade. Women generate approximately 80% of this economic value, showing that the care economy continues to rely overwhelmingly on women’s unpaid labor.

Unpaid Care Constrains Women’s Economic Participation

The unequal distribution of care responsibilities has direct consequences for women’s participation in the labor market. The NTA survey reveals that, unlike men, women do not experience a positive lifecycle surplus at any age, meaning that at no point in the lifecycle does women’s labor income exceed their consumption. Because heavy unpaid care duties limit their paid employment, women’s immense economic contribution remains uncompensated in formal accounts.

This pattern is also reflected in national labor market statistics. Although women have higher rates of tertiary education enrolment than men, 51% of women remain economically inactive, compared with 29% of men (Statistical Committee of the Republic of Armenia, 2025). Women are also significantly underrepresented in leadership and decision-making positions. These disparities indicate that educational attainment alone is insufficient to ensure equal economic opportunities when unpaid care responsibilities remain unequally distributed.

Demographic Change Increases the Urgency for Reform

Population aging is expected to increase demand for caregiving while reducing the working-age population (Lee, 2025). NTA projections show that intergenerational transfers are shifting away from investment in children toward supporting older persons. By 2050, an estimated 60% of intergenerational transfers will go toward supporting older adults. This represents a complete reversal of current trends, which prioritize investments in children. Without reforms that strengthen formal care services and enable greater labor market participation, particularly among women, the growing demand for unpaid care is likely to intensify existing labor shortages and place additional pressure on families and public finances.

Collectively, these findings demonstrate that unpaid care work should be recognized as a productive economic activity rather than a private household responsibility. Addressing the unequal distribution of care through family-friendly policies is therefore essential not only for advancing gender equality but also for strengthening Armenia’s economic resilience and long-term demographic sustainability.

Current Policy Gaps

Armenia has established an important policy foundation for addressing demographic change, gender equality, employment, and family well-being. The Demographic Strategy of Armenia (2024-2040), the Employment Strategy (2025-2031), the Gender Policy Implementation Strategy (2025-2028) (Government of the Republic of Armenia, 2024), and Labor Legislation (National Assembly of the Republic of Armenia, 2004) all recognize the importance of supporting families, promoting women’s employment, and improving work-life balance. Collectively, these policy frameworks provide a strong basis for advancing family-friendly policies and responding to demographic challenges.

However, important implementation gaps continue to limit their effectiveness. While maternity protection and childcare leave are well established, fathers’ participation in caregiving remains limited because paternity leave is short (5 working days) and there is no dedicated, non-transferable parental leave. As a result, caregiving responsibilities continue to fall disproportionately on women, reinforcing traditional gender roles and contributing to career interruptions following childbirth.

Access to affordable and quality childcare services also remains uneven, particularly for children under three years of age, children with disabilities, and families living in rural communities. Limited childcare availability constrains parents’ – especially mothers’ ability to enter or remain in the labor market, despite high levels of educational attainment among women (United Nations Children’s Fund & Global Partnership for Education, 2022).

Although Armenian labor legislation provides opportunities for flexible work arrangements, their implementation remains inconsistent across sectors, and family-friendly workplace practices are not yet widely institutionalized. Flexible working hours, hybrid work models, phased return-to-work arrangements and workplace support for employees with caregiving responsibilities remain largely dependent on individual employers rather than forming part of a broader national approach.

Finally, policy reforms continue to operate within a social context where caregiving is widely perceived as a woman’s primary responsibility. Persistent gender stereotypes influence both household decision-making and workplace expectations, reducing the effectiveness of existing policy measures and limiting fathers’ engagement in childcare and other caregiving responsibilities. International experience demonstrates that legislative reforms are most effective when accompanied by measures that promote behavioral change, employer engagement, and shared caregiving norms. (de la Porte et al., 2022; UNFPA EECARO, 2021)

Addressing these gaps requires moving beyond individual policy measures toward an integrated family-friendly policy framework that recognizes unpaid care as a shared societal responsibility. Such an approach would better align demographic, labor market, social protection, education, and gender equality policies while creating enabling conditions for both women and men to participate fully in paid work and family life.

Five Priority Policy Actions

  1. Expand Access to Affordable and Inclusive Childcare Services

Expanding access to quality, affordable, and inclusive childcare services should be a national priority for strengthening women’s labor force participation and supporting demographic resilience. Although Armenia has made progress in increasing preschool enrollment, significant gaps remain for children under three years of age, children with disabilities, and families living in rural communities. These gaps often force women to reduce working hours, postpone career advancement, or leave employment altogether.

International experience demonstrates that investment in early childhood education and care is one of the most effective policy instruments for increasing female employment, reducing poverty, supporting child development, and improving long-term economic productivity (Fluchtmann et al., 2023; UNICEF & Global Partnership for Education, 2022). Armenia could adopt a phased approach that expands community-based childcare services, increases public investment in early childhood education, strengthens inclusive service provision, and introduces targeted childcare subsidies for vulnerable families.

Figure 2. Investing in the care economy for gender equality and demographic resilience in Armenia

Source: Authors’ analysis based on data from Armenia NTA 2024, NTTA 2026, and international evidence

  1. Promote Shared Caregiving through More Equitable Parental Leave

Achieving a more balanced distribution of unpaid care requires greater participation of fathers in childcare from the earliest stages of parenthood. Armenia’s current parental leave framework continues to place primary caregiving responsibilities on mothers, while existing paternity leave provisions remain too limited to influence caregiving patterns.

International experience, particularly from the Nordic countries, demonstrates that dedicated, adequately compensated, non-transferable leave for fathers substantially increases paternal involvement in childcare and contributes to more equal sharing of unpaid care throughout children’s lives (United Nations Population Fund [UNFPA EECARO], 2021). Although replicating Nordic-style universal wage replacement is limited by public budget constraints and entrenched traditional caregiving norms, Armenia can take high-impact incremental steps by introducing dedicated, non-transferable leave for fathers and strengthening targeted financial benefits.

  1. Foster Family-Friendly Workplaces

Creating family-friendly workplaces is essential for enabling parents and other caregivers to reconcile paid employment with family responsibilities. Flexible work arrangements, including hybrid work, flexible scheduling, phased return-to-work after parental leave, and breastfeeding support, have become increasingly important tools for improving work-life balance and retaining skilled workers.

Beyond legislative provisions, Armenia could encourage employers to voluntarily adopt family-friendly workplace practices through incentive mechanisms, recognition programs, or certification schemes. Such approaches would benefit employers by improving staff retention and productivity while supporting greater labor market participation among women and other caregivers.

  1. Integrate Unpaid Care into National Economic and Demographic Policy

The findings from Armenia’s National Transfer Accounts and National Time Transfer Accounts demonstrate that unpaid care constitutes a substantial contribution to the national economy. Yet this contribution remains largely invisible in policy planning and economic decision-making.

Recognizing unpaid care as a productive economic activity would support more evidence-based policymaking across employment, demographic, social protection, and fiscal policies. Armenia should institutionalize regular Time Use Surveys, continue developing National Time Transfer Accounts, strengthen sex-disaggregated data collection and integrate unpaid care indicators into national development monitoring. Better measurement would enable policymakers to assess the economic returns of investments in childcare, family-friendly policies, and gender equality.

  1. Transform Social Norms through Public Awareness and Institutional Change

Policy reforms alone cannot achieve a more equitable distribution of unpaid care. Deeply rooted gender stereotypes continue to assign caregiving responsibilities primarily to women, limiting both women’s economic opportunities and men’s participation in family life.

Changing social norms requires sustained public investment in awareness campaigns, positive fatherhood initiatives, education programs and employer engagement. Promoting caregiving as a shared responsibility between women and men should become an integral component of demographic, education, labor market and gender equality policies. Strengthening partnerships with civil society, employers, academia and the media can further support behavioral change and increase public acceptance of family-friendly reforms.

Conclusion and Strategic Way Forward

Unpaid care work underpins Armenia’s households and economy, yet its heavy reliance on women limits female labor force participation, deepens gender inequalities and constrains national productivity. Addressing this challenge requires moving beyond fragmented interventions toward a comprehensive, evidence-based strategy. The five priority policy actions highlighted in this brief- expanding affordable childcare, introducing equitable parental leave for fathers, fostering family-friendly workplaces, embedding unpaid care into economic planning and state policies, and shifting societal norms- form an interconnected framework to redistribute the care burden.

Because these family-friendly measures are mutually reinforcing, isolated implementation will yield limited gains. Embedding this package directly into Armenia’s Demographic, Employment and Gender Policy strategies, backed by cross-ministerial coordination, will maximize public investment, strengthen human capital and drive long-term demographic and economic resilience.

References

Disclaimer: Opinions expressed in policy briefs and other publications are those of the authors; they do not necessarily reflect those of the FREE Network and its research institutes.